You are viewing hay18

HAY18
Originally posted by alittlepea at Подарим маленькой Алле новогоднее чудо.
Девочка на фото - двухлетняя Алла. Ей два с лишним годика, обычно дети этого возраста безумно подвижны, они бегают по дому, шумят, без устали исследуют все вокруг. Маленькая Алла боится все это делать, потому что понятия не имеет, что за мир ее окружает.
 
Она слепая. Родилась недоношенной, и ее пришлось поместить в кювез, который по всей видимости и повредил ее зрение. Ребенка обследовали в клинике Малаяна, где родителям сказали, что ей показан ряд операций с конкретными интервалами, которые в Армении не проводят. Стоимость каждой операции порядка 4000 долларов.

Семья девочки занимается виноградарством. И наверное никому объяснять не нужно, что у сельской семьи лишних денег никогда не бывает. Тем не менее семье как-то удалось собрать деньги на первую операцию, которую провели год назад. В эту субботу,  18го числа Алла должна лететь в Питер на очередную операцию, но ей все еще не хватает 200,000 драмов. 

Если есть желающие помочь, пусть даже самой мизерной суммой, каждый день начиная с завтрашнего дня с 6:15 до 7:30 мы будем ждать вас у памятника Таманяну. Для помощи Алле звоните по номеру 091 40 65 38, Лилит. 

HAY18

Հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում "Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը" հարցն է քննարկվում: Քաղաքական էշելոններում անուններ են տրվում, վերլուծություններ են հնչում մոտավորապես այս կոնտեքստում.

"Ում կորոշի նախագահ Սարգսյանը, նա էլ կդառնա, կամ ով ձեռնտու կլինի Կրեմլին "...

Քննարկվող վարկածներից դուրս է մնում հասարակ երեւանցու կարծիքը, ով անմիջապես իր մաշկի վրա է զգալու քաղաքապետի փոփոխությունը:

Ո՞ւմ կցանկանան տեսնել Երեւանի քաղաքապետ եւ ինչպիսի քաղաքապետ կուզեն ունենալ: Իմ փոքրիկ հարցախույզ անցկարեց Երեւանի փողոցներում:

Ի դեպ, մենք որեւէ թեկնածուի անուն չենք նշել քաղաքացիների հետ զրույցում, պարզելու համար, թե որքանով են նրանք տեղեկացված քաղաքական անցուդարձից:

Ներկայացնում ենք այն առանց խմբագրման:

-Հուսով եմ, որ Տարոն Մարգարյանը կլինի: Օբյեկտիվ է ցանկությունս, որովհետեւ, մտածում եմ, որ Ավանը ինքը այդքան լավ համայնք է դարձրել, այդպիսի համայնք պահողը Երեւանն էլ լավ կնայի:

Կցանկանայի, որ ունենար նախորդ քաղաքապետերի` Երվանդ Զախարյանի ու Գագիկ Բեգլարյանի բոլոր հատկանիշների հակառակը:
/ Մարիամ Մուղդուսյան, լրագրող/

-Մարգարյան Տարոնը, որովհետեւ նա Ավանում ապացուցել է, որ ինքը ժողովրդական մարդ է, ինչպես իր հայրը: Հատկանիշները, այն ինչ որ Տարոնը ունի. պետականամետ լինել: Բեգլարյանն էլ էր պետականամետ, ի միջիայլոց, բայց այդ տեսակ պատմություն եղավ:

Սկզբունքորեն մենք պետք է ունենանք ուժեղ քաղաքապետ, որովհետեւ թաղապետարանները իրենց վերապահված ֆունկցիաներից շատ են դուրս գալիս: Քաղաքապետը պետք է հեղինակավոր մարդ լինի ու իրա գործը լավ իմանա: Հիմա ամենը բարդ է ղեկավարել
/Վլադիմիր Մշեցյան, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության բաժնի պետ/

- Ում կցանկանայի կոնկրետ չեմ կարող ասել, բայց այնպիսի մի անձնավորության, որ լիներ իսկապես արժանի: Չմտածեր միայն իր և իր հարազատ շրջապատի մասին, այլ բոլոր երևանցիների մասին: Նախ լիներ կիրթ, գրագետ և օրինակ ծառայեր մյուսներին: Բարեկիրթ լինելը շատ կարեւոր է ցանկացած պաշտոնյայի համար:
/Ալվինա Մանուկյան, վաճառողուհի/:

-Տարոնը Մարգարյան: Լավ մարդ ա Տարոնը, լավ թաղապետ ա եղել, ունի տեղական ինքնակառավարման մարմիններում լավ աշխատանքային փորձ. Ավանը զորօրինակ:

Մարդու ամենամեծ հատկանիշը կայանում ա նրանում, որ լինի ազնիվ, հատկապես քաղաքական գործիչը: Նրա ծավալած գործունեության արդյունքն է, որի անդրադարձը կրում է հենց ժողովուրդը:
/Կարեն Հակոբյան, ուսանող/:

-Չեմ կարող ասել ով կլինի, բայց լինի այնպիսի մեկը, որ իր անձնական խնդիրներից զատ մտածի երեւանցիների մասին էլ:

-Տարոն Մարգարյանը: Կցանկանայի, որպեսզի կարգավորեր Երեւանում տրանսպորտի վիճակը կարգավորեր ու ասֆալտապատեր բոլոր փողոցները:
/Ճանապարհային ոստիկան, ով չներկայացավ/

-Իսկ ո՞վ կա թեկնածու, կասե՞ք:

-Տեղյակ չե՞ք ինչ է կատարվում Երեւանում:

-Անկեղծ ասած, ոչ,- ուսանողներ:

-Թեկնածուներին ծանոթ չեմ: Ով էլ, որ լինի պետք է սրտացավ մարդ լինի ու մաքուր աշխատի, թե ով կլինի կարեւոր չի:

-Ես քաղաքականությունից շատ հեռու եմ:

-Հարություն Քուշքյանին: Գտնում եմ, որ ինքը ամենալավ թեկնածուն է քաղաքի համար ու հենց ինքը կարող է մի շարք բարեփոխումներ անել:

-Գագիկ Բեգլարյանը կուզեմ որ մնա, լավ ղեկավար էր:

-Չգիտեմ, ով էլ լիներ, կցանկանամ, որ սիրեն ոչ թե տղամարդկանց, այլ կանանց:

-Չգիտեմ, ում ասեմ: Խոսում են շատ սիրուն ու ճարտար, բայց գործում են հակառակը: Սաղն էլ մտածում են, որ աշխատանք ունենան, իրենց տունը պահեն, դե իրենց էլ քաղաքապետ լինելն է բաժին հասնում: Ինձ նմաններին էլ ժավել ծախելը:

 

inch-vor tex inch-vor ban sxal e

HAY18
Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում էլ նշվում է մարդու իրավունքների օրը: Դեկտեմբերի 11-ին հազարավոր հայեր վերցրեցին թմբուկ, եռագույն եւ "Պայքար, պայքար…" գոռալով` շարժվեցին Սարյանի պուրակից Հանրապետության հրապարակ:

"Պայքար" բառին ենթագիտակցորեն ադապտացվել է հայ քաղաքացին: Փորձի համար անգամ մեկի ականջի մոտ եթե շշնջաս "պայքար", նա անկախ իրենից կշարունակի միտքը` "մինչեւ վերջ": Հանրության մի ստվար զանգված չէր կարող սխալվել մի մեծ գաղափարի մեջ: Ուրեմն ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:

Եվ այդ թյուրիմացությունը խանգարում է մոլորակի վրա մնացած ընդամենը մի բուռ հայությանը շարժվել հոսանքի նույն ուղղությանբ:

Եթե հարցնես մեկին մյուսից, նա մյուսին ավելորդ կհամարի, համոզված լինելով, որ եթե հակառակ կողմը չլինի, մյուսները երջանիկ կապրեն: Բայց ոչ: Որքան էլ ջրի հոսանքը հակասում է իր ուղղությանը, հոսող ջուրը նույնն է: Դուրս է գալիս, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է ...

Այսօր "Հայ ազգային կոնգրեսը" կազմակերպել էր երթ` անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակման պահանջով:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով իրենց պայքարի եւ միահամուռ ուժի շնորհիվ է, որ "այսօր եւս երկու քաղբանտարկյալ ազատ են արձակվել` Ֆելիքս Գեւորգյանը եւ Գաբրիել Գաբրիելյանը": Ի դեպ, նրանք երկուսն էլ ներկա էին երթին:

Ընդդիմադիր դեմքերից երթին ներկա էին Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը:

Արամ Մանուկյանը հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել Հայոց համազգային շարժման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները որոշում են կայացրել դիմել եվրոպական կառույցներին, Միացյալ Նահանգների կառավարությանը, կոչ անելով վիզաներ չտրամադրել այն քաղաքացիներին, ովքեր մարտի 1-ին առնչվող գործերով տվել են կեղծ վկայություններ:

Մինչ այդ հավաքվածները խաղաղ երթով Սարյան պուրակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:



Moracel emmmm

HAY18
Goxovurd ogneq gtnem,,, bajc ete asem inchy chcicaxeq,,, Moracel em vonc einq estex njuty skzpic puchur dnum vory cklickic heto mecanum er,,, mangal-gtnelu gamanak el chka,,, mi ban karaq aseq?????
HAY18


Հաշմանդամների օրվա առիթով Երևանի Աբովյան պուրակում կազմակերպվել էր երթ, որին մասնակցում էին հաշմանդամները, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, քաղաքական գործիչնր ու երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և այլն: Երթի ժամանակ անվասայլակով էին ոչ միայն հաշմանդամները, այլև քաղաքական գործիչները:

Ակցիայի նպատակն էր, ցույց տալ թե որքան դժվար է Երեւանի փողոցներում լինել հաշմանդամի սայլակի վրա նույնիսկ առողջ վիճակում: Երևանի քաղաքապես Գագիկ Բեգլարյանը ասաց, որ այսուհետ երևանում կառուցվող յուաքանչյուր շենք պետք է հաշմանդամներին տեղաշարժվելու հնարավորություն տվող հարմարություն ունենա, այլապես քաղաքապետարանը կարգելի դրա կառուցումը: "Հաշմանդամ լինելը չի նշանակում հասարակությունից կտրվել, ու առանձնանալ: Մենք պետք է անենք ամեն ինչ ձեր հարմարավետությունը հոգալու համար":

Երթի վերջում ակցիայի մասնակիցները հաշմանդամներից առավել կարիքավորներին նվիրեցին նոր անվասայլակներ, որոնք քիչ թե շատ կդյուրինացնեն նրանց տեղաշարժը:

Ինչևէ, հաշմանդամների համար անգամ երկու աստիճան բարձրանալը անհաղթահարելի բարձրունք է: Դա նրանց համար հաղթահարելի դարձնելու միակ հնարավորությունը փոքրիկ հարթակների կառուցումն է, գրեթե բացակայում է մեր քաղաքում:







Hay18 come back

HAY18
Наре Григорян-Hay18 возврашяеться последний pаз,,, всем привееет!!! как вы тааам???
HAY18
Ha tenc el anum em! Inch vata,, Barev dzez vonc eq,,, off es karotn el mi ban chi,,, serndapoxutyun texi unecav u Henakety inch a kochvum himaa??? vaaay chem hishum,,, Karen jan kneres,,, bajc lav er eli en gamanak sovorum einq,,, zarganum einq mard einq darnum :-D hima sa inch kjanq a diplomajin enq pashtpanum heriq chi mi hat el petakan qnnutyun enq talu,,, offf vonc a linelu sra verjy chgitem,,,

David Gharibyan

HAY18
Kardaceq,,, Sa im nyutn e` Megapol!s amsagrum,,,

Menq mez vor chgovazdenq, urish voch mek da mez hamar chi ani:-))))))),,, mi xosqov kardaceq asec lava vataa,,, bajc de inch ka da a:-P
<img src="Davit Gharibyan in my article"
HAY18
Բարև հարգելի հայրենակիցներ,,, ոնց եք//??? ասեմ,, որ ձեզ բոլորիդ շատ կարոտել եմ,, Ամեն անգամ գալիս եմ ու ասում, թե սրանից հետո միշտ պոստեր կանեմ են էլ էլի չի ստացվում,,, բայց ես անգամ հույս ունեմ,,, որ իրոք հաճախ կլինեմ բլոգում ու կմասնակցեմ բոլոր ֆորումներին ու քննարկումներին,,, ով ես պոստը կարդաց,,, թող բարևի բոլոր-բոլոր ընդհանուր ծանոթներին:
HAY18
Բարև' ազգ:

Երևանում արդեն սկսվել են քննարկումները կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ:

Ինչ եք կարծում թեկուզ հեռահար ով կդառնա քաղաքապետ և ինչպես եք վերաբերում առաջադրված 6 կուսակցություններին: Արդյոք վերջիններիս մեջ կա արժավույն թեկնածու ըստ ձեզ: Մարդ ով կարող է առաջնորդել քաղաքին ու էլ ավելի զարգացնել ու բարեկարգել Երևանը:

Քննարկեք: